Personalvermittlung Simonyan Armenisch

Միջնորդական գործունեություն

Ձեր ընկերության համար որակյալ կադրե՞ր եք փնտրում:

Որպես կադրերի ընտրության ծառայություն մատուցող, մենք կօգնենք ենք Ձեզ գտնել նոր, բարձր որակավորմամբ մասնագետներ եվրոպական այլ երկրներից կամ ԵՄ ոչ անդամ երկրներից: Դրանով մենք ապահովում ենք թեկնածուներին մեր հաճախորդների / գործատուների մոտ մշտական զբաղվածությամբ:

Մենք մեր հաճախորդների կողքին ենք սկսած նախնական հարցազրույցից մինչև գործատուի կողմից աշխատանքի նշանակվելը:

Մասնագիտական պահանջների վրա ձևավորված մեր առաջարկությունների միջոցով մեր հաճախորդները / գործատուները կարող են ճիշտ որոշումներ կայացնել` հիմնվելով թեկնածուների համար մեր կողմից ստեղծված պրոֆիլների, ինչպես նաեւ՝ դիմորդների հետ անհատական հարցազրույցներից հետո ստեղծված տպավորությունների վրա:

Կադրերի մասին հարցում

Մեր հաճախորդների եւ գործատուների մոտ բարձրորակ մասնագետների կարիք կա հիմնականում հետեւյալ ոլորտներում.

1) տեխնիկական մասնագիտություններ (ինժեներ, արտադրական անձնակազմ, եռակցող, փականագործ, խառատ, ՀԹԿ հաստոցի խառատ, մետալուրգ, էքսկավատորի վարորդ, եւ այլն)

2) ադմինիստրատիվ մասնագիտություններ (կադրերի գծով ադմինիստրատոր, թիմի ղեկավար, ուսուցիչ եւ այլն)

3) Բժշկություն (բժիշկներ, խնամողներ, բուժքույրեր, առողջապահության աշխատակիցներ, դեղագործներ եւ այլն)

4) Տեղեկատվական տեխնոլոգիաներ [ՏՏ]

5) քիմիական արդյունաբերություն (քիմիկոսներ, քիմիկ- լաբորանտներ եւ այլն)

Մեր նպատակն է հաճախորդներին տրամադրել աշխատանքային անհատական պրոֆիլներ, որոնք հարմարեցված են իրենց պահանջներին՝ նախապես մեր թեկնածուների հետ մանրամասն հարցազրույցներ անցկացնելով, որպեսզի կարողանանք մեր հաճախորդներին տրամադրել ամբողջական անհրաժեշտ տեղեկատվություններ:

Պահանջները

Ընկերությունների մեծ մասը, շատ լավ գիտեն, թե ինչ մասնագետների կարիք ունեն: Մեր առավելությունը կայանում է նրանում, որ մենք միշտ բարձր որակավորում ունեցող մասնագետներ ենք տրամադրում ԵՄ-ի եւ ԵՄ ոչ անդամ երկրներից:

Ընդ որում, մենք կոնկրետ խոսում ենք մեր հաճախորդների հետ, որպեսզի կարողանանք հասկանալ իրենց ճշգրիտ պահանջները: Մենք, որպես կանոն, կազմում ենք մեր դիմորդների պահանջների պրոֆիլները գերմաներեն լեզվով, երբեմն նաեւ անգլերեն՝ ըստ անհրաժեշտության:

Խնդրում ենք լրացնել մեր հարցաթերթիկը:

Եթե կունենաք հարցեր, ապա մենք սիրով սպասում ենք Ձեր զանգին:

ՔՈ ԱՐԱԳ ՃԱՆԱՊԱՐՀԸ դեպի ՄԵԶ