Հայտադիմումները ուսումնասիրելուց առաջ նախ դիմորդները պետք է բավարարեն մի քանի հիմնական պահանջների, որոնք են.
Դիմորդների ընտրության հետագա չափանիշները ուսումնասիրվում եւ որոշվում են մեր Հաճախորդների (գործատուների) հետ անձնական զրույցի ընթացքում: Խնդրում ենք նկատի ունենալ, որ ընտրական այս ընթացակարգում մենք չունենք որեւէ ազդեցություն:
Մեր միջնորդական գործունեության շրջանակներում մենք պատրաստում ենք հայտադիմումները եւ կազմակերպում բազմաթիվ հարցազրույցներ դիմորդների հետ, ովքեր հետաքրքրված են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մեր միջոցով համապատասխան աշխատանք գտնելու հարցում:
Դիմորդներն առաջին անվճար խորհրդատվությունից հետո պետք է ուղարկեն մեզ հայտադիմումի փաստաթղթերի ամբողջական փաթեթը՝ բացառապես էլեկտրոնային փոստով: Կախված մասնագիտական ոլորտից մենք ներկայացնում ենք միջնորդության համար նախատեսված վճարների փաթեթներ մեր կողմից ընտրված դիմորդներին Գերմանիայի Սոցիալական իրավունքի օրենսգրքի երրորդ գրքի 296-րդ հոդվածի համաձայն:
Միջնորդական ծախսերը պարտադիր են մեր գործընթացի համար:
Դիմորդները կստանան նաեւ իրենց [պաշտոնապես հաստատված] փաստաթղթերի թարգմանություններ, եթե տվյալ արտասահմանյան փաստաթղթերը պետք է ճանաչվեն Գերմանիայում:
Մենք ներդնում ենք մեր ժամանակը եւ փորձը` ընտրելու այն թեկնածուներին, որոնք լիովին համապատասխանում են մեր գնորդների չափանիշներին:
Ներկայումս մեր ուշադրության կենտրոնում են հետեւյալ մասնագիտական ոլորտները եւ բաժինները՝
1) տեխնիկական մասնագիտություններ (ինժեներ, արտադրական անձնակազմ, եռակցող, փականագործ, խառատ, ՀԹԿ հաստոցի խառատ, մետալուրգ, էքսկավատորի վարորդ այլն)
2) ադմինիստրատիվ մասնագիտություններ (կադրերի գծով ադմինիստրատոր, թիմի ղեկավար, ուսուցիչ եւ այլն),
3) բժշկություն (բժիշկներ, խնամողներ, բուժքույրեր, առողջապահության աշխատակիցներ, դեղագործներ եւ այլն)
4) Տեղեկատվական տեխնոլոգիաներ (ՏՏ)
5) քիմիական արդյունաբերություն (քիմիկոս, քիմիկ- լաբորանտ եւ այլն)
Ովքեր ոչ լիովին են համապատասխանում մեր չափանիշներին, նրանց համար կա հնարավորություն՝ իրենց երկրներում ստանալ լրացուցիչ անհրաժեշտ որակավորում:
Մենք առաջարկում ենք նաեւ գերմաներեն եւ անգլերեն լեզուների մասնագիտական վերապատրաստման դասընթացներ:
Մենք ուրախ կլինենք խորհրդատվություն մատուցել Ձեզ և խնդրում ենք կապվել մեզ հետ հետաքրքրության դեպքում:
Գրավոր շփումից հետո մենք անցկացնում ենք խորհրդատվություններ եւ խնդրում ենք դիմորդներին նախօրոք կապվել մեզ հետ էլեկտրոնային փոստով: Շնորհակալություն: